Հայկական պատվիրակությունը կմասնակցի ադամանդագործության ոլորտի համաժողովին աֆրիկյան երկրներից մեկում

Հայկական պատվիրակությունը կմասնակցի ադամանդագործության ոլորտի համաժողովին աֆրիկյան երկրներից մեկում

PanARMENIAN.Net - Հայկական պատվիրակությունը ֆինանսների և էկոնոիկայի փոխնախարարների գլխավորությամբ Համաշխարհային բանկի աջակցությամբ մոտակա 10 օրվա ընթացքում կմասնակցի միջազգային համաժողովին, որտեղ կքննարկվեն ոլորտի զարգացման խնդիրները: Այդ մասին նոյեմբերի 16-ին Հայաստանի Կոտայքի մարզի ադամանդագործական ընկերություններ այցի շրջանակներում ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Դա հնարավորություն է հայկական ընկերությունների համար գտնել հումքի մատակարարման նոր աղբյուրներ», ասաց նա:

Ինչպես հայտնեց նախարարության ղեկավարը, ադամանդագործական համաժողովը կանցնի աֆրիկյան երկրներից մեկում, որոնց մեծ մասն ունեն հումքի լավ այղբյուրներ:

Անդրադառնալով համաշխարհային միտումներին՝ Տիգրան Դավթյանը նշեց, որ վերջին շրջանում համաշխարհային շուկայում դիտվում է անորոշություն, բայց ադամանդների մշակման շուկան ունի հատուկ վարքագիծ, իսկ «մենք տարիների ընթացքում ձեռք ենք բերել բոլոր պայմաններում աշխատելու փորձ»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---