Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Սեյրան Օհանյանը կմասնակցի ԱՊՀ անդամ երկների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - 2011թ. նոյեմբերի 17-ին Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:

Այցի ընթացքում պլանավորված է ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլիյ Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Եժելի հետ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---