Դեկտեմբերին կանցկացվի «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթ-միջոցառումը17 նոյեմբերի 2011 - 09:15 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-4-ը Armnet 2011 միջոցառման շրջանակներում առաջին անգամ կանցկացվի «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթը։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրել է SPMS ընկերության ներկայացուցիչ և Armnet-ի համակարգող Ժիրայր Թերզյանը։ Ըստ նրա, Start-Up Weekend-ները արտերկրում նորարարական նախագծերի ստեղծման բավական տարածված ձև են, իսկ Հայաստանում սա նոր ձևաչափ է։ «Start-Up Weekend Yerevan»-ի նպատակն է մի հարկի տակ միավորել նախագծողներին, դիզայներներին, ինտերնետ ոլորտի էնտուզիաստներին և բոլոր նրանց, ովքեր լի են նորարար գաղափարներով։ Վերջիններս էլ 3 օրում կփորձեն առաջադրել գաղափարներ, մշակել դրանք և ստեղծել նոր նախագիծ, նորարարական պրոդուկտ՝ սկսած կայքերից մինչև բջջային ծրագրեր։ «Իր ֆորմատով այն նման է Սոցիալական նորարարական ճամբարների (SICamp)։ Սակայն, եթե SICamp-երի ժամանակ ստեղծվող նախագծերը կոմերցիոն չեն դիտվում, ապա Start-Up Weekend-ի արդյունքում ստեղծվում են նոր ընկերություններ, նոր կոմերցիոն նախագծեր»,- նշեց Ժիրայր Թերզյանը։ Armnet-ի կազմակերպիչներն ակնկալում են «Start-Up Weekend Yerevan»-ում ներգրավված տեսնել 70-ից 100 մասնակցի, որոնք էլ կստեղծեն 5-ից 7 նախագիծ։ «Start-Up Weekend Yerevan»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել միջոցառման կայքում՝ yerevan.startupweekend.org-ում։ Դեկտեմբերի 2-4-ը Երևանում կկայանա Armnet 2011 միջոցառումը։ Armnet 2011-ի շրջանակում կանցկացվեն երեք միջոցառումներ՝ «Armnet Awards 2011» hայկական ինտերնետ-կայքերի մրցանակաբաշխություն, Armnet Կոնֆերանս և «Start-Up Weekend Yerevan» նորարար նախագծերի մրցույթ։ Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը Մարքեթինգային ընկերության հիմնադիրը՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավելի վաղ Պետոյանը նշանակվել էր քաղաքապետի խորհրդական Արշակյան․ Ճանապարհ փակելով հարց չեն լուծում՝ չի կարելի նման բան անել Արշակյանը կոչով դիմել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին՝ վստահեցնելով, թե նրանց թիկունքում ոչինչ չի արվում Բաքվում խոստովանել են՝ Քարին տակը հիմնահատակ ավերել են․ Տեղում միայն մեկ՝ անհասկանալի օբյեկտ է կառուցվում Հրապարակվել են նաև արբանյակային լուսանկարներ |