Նոյեմբերի 18-ին Տյումենում մեկնարկել է Եվրոպայի մինչև 23 տ ձյուդոյի առաջնությունը

Նոյեմբերի 18-ին Տյումենում մեկնարկել է Եվրոպայի մինչև 23 տ ձյուդոյի առաջնությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 18-ին Տյումենում մեկնարկել է Եվրոպայի մինչև 23 տ ձյուդոյի առաջնությունը, որին կմասնակցեն 314 մարզիկներ 37 երկրներից:

Առաջին օրը կգոտեմարտեն տղաների 60 և 66կգ քաշայինները: Հայաստանը ներկայացնող Գոռ Հարությունյանը առաջին հանդիպումը կանցկացնի Շվեդիան ներկայացնող Օլլե Սունդստրոեմի հետ, Գրիգոր Իվանյանը ադրբեջանցի Օրհան Սաֆարովի հետ, 66կգ քաշայինների պայքարում Արթուր Երանոսյանը կմրցի մոլդովացի Վրեմե Եուգենիուի հետ, Գևորգ Թորոսյանը բելգիացի Քեննեթ Վան Գանսբեկեի հետ:

Հավաքականը կգլխավորեն մարզիչներ Տիգրան Բաբայանն ու Արթուր Գևորգյանը, իսկ առաջնության մրցավարը կլինի Դավիթ Խիտարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---