Արտյոմ Բաղդասարյանը դուրս է եկել Եվրոպայի մինչև 23 տ ձյուդոյի առաջնության կիսաեզրափակիչ

Արտյոմ Բաղդասարյանը դուրս է եկել Եվրոպայի մինչև 23 տ ձյուդոյի առաջնության կիսաեզրափակիչ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Տյումենում, որտեղ անցնում է Եվրոպայի մինչև 23 տ ձյուդոյի առաջնությունը, մրցասպարեզ են դուրս եկել Հայաստանի հավաքականի 5 ներկայացուցիչներ: Անդրանիկ Չափարյանը, Սուրիկ Գառնիկյանը (73 կգ ք/կ) և Հայկ Համբարձումյանը (81 կգ ք/կ) անհաջող հանդես եկան, իսկ ահա Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ ք/կ) դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Չափարյանը երեք մենամարտ է անցկացրել՝ հաղթելով Ալեքսանդր Գրիգորևին (ՌԴ), Շաբոլչե Կրիզսանին (Հունգարիա) և Յանիկ Գուտչեին (Գերմանիա):

Կիսաեզրափակչում հայ ձյուդոիստի մրցակիցը կլինի իսպանացի Ադրիան Լորենցո Նասիմիենտոն: Մենամարտը կսկսվի Երևանի ժամանակով 15:30-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---