Երևանում տեղի կունենա վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված սամբոյի ավանդական մրցաշարը

Երևանում տեղի կունենա վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված սամբոյի ավանդական մրցաշարը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին «Աշխատանք» մարզական ընկերության մարզադահլիճում Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կանցկացնեն Հայաստանում սամբոյի հիմնադիրներից ՀՀ վաստակավոր մարզիչ Վիկտոր Ալիխանյանի հիշատակին նվիրված ավանդական հուշամրցաշարը:

12 քաշային կարգերում կմրցեն Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած կրտսեր տարիքային խմբի ավելի քան 100 պատանիներ։

Հաղթողներն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան կարգի մեդալներով և դիպլոմներով, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---