Կահիրեում բախումների արդյունքում 1700 մարդ է տուժել

Կահիրեում բախումների արդյունքում 1700 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Կահիրեի կենտրոնում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև բախումների արդյունքում տասը մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս ճշտված տվյալներն այսօր ներկայացրել է Եգիպտոսի առողջապահության և ժողովրդաբնակչության նախարարությունը:

Անկարգությունները սկսվել էին նոյեմբերի 20-ի գիշերը, երբ ոստիկանությունը, այնուհետև բանակը փորձել էին ճնշել բողոքարարներին մայրաքաղաքի Թահրիր կենտրոնական հրապարակում: Սակայն բոլոր այդ փորձերը պսակվեցին անհաջողությամբ, և հազարավոր ցուցարարներ դարձյալ վերադարձել են հրապարակ, ժամ առ ժամ նրանց թիվն ավելանում է:

Զոհվածներն ու վիրավորները նախօրեին նաև գտնվում էին հարևան փողոցում` ԵԱՀ ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ դեռ երեկոյան բողոքարարների ալիք էր եկել: Ականատեսների վկայությամբ` գերատեսչությունը հսկող պահակները մարտական փամփուշտներով կրակ էին բացում բոլորի վրա, ովքեր փորձում էին մոտենալ:

Թահրիրում այժմ հարաբերական հանգստություն է: ՆԳՆ մոտ բախումները մինչև հիմա շարունակվում են:

Ընդհանուր առմամբ ներկա պահին պաշտոնապես հաստատված է 11 մարդկանց մահը: Կիրակի օրվա գիշերը Ալեքսանդրիայում անվտանգության ուժերի կենտրոնակայանի մոտ ոստիկանության հետ բախումների արդյունքում մեկ ցուցարար է գնդակոծվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---