Վլադիմիր Պուտինին առաջին անգամ սուլոցներով են դիմավորել գանգվածային միջոցառման ժամանակ

Վլադիմիր Պուտինին առաջին անգամ սուլոցներով են դիմավորել գանգվածային միջոցառման ժամանակ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջին անգամ իր քաղաքական կարիերայում ամբոխը սուլոցներով դիմավորեց: Դա տեղի ունեցավ «Ռոսսիա 2» դաշնային հեռուստաալիքի ուղիղ եթերում: Ավելի քան 20 հազար հանդիսատեսներ, որոնք եկել էին «Օլիմպիյսկի» մարզահամալիր նայելու խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն Ֆյոդոր Յեմելյանենկոյի մենամարտը ամերիկացի Ջեֆֆ Մոնսոնի հետ, սուլոցներով և աղմուկով դիմավորեցին Պուտինի մուտքը ռինգին, այն պահին, երբ նա դուրս եկավ շնորհավորելու Յեմելյանենկոյին իր հաղթանակի կապակցությամբ:

Իր հերթին «Օլիմպիյսկի» ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Միխայիլ Մոսկալևը Lenta.ru-ին հայտարարեց, որ ամբոխը դիմավորեց սուլոցներով ոչ թե Պուտինին, այլ Մոնսոնին: Նրա խոսքով, ամերիկացին պասիվ մարտ ցուցաբերեց և գնաց պաշտպանության, այդ պատճառով մենամարտի ընթացքում հանդիսատեսները սուլելով արձագանքում էին Մոնսոնի վարքագծին: «Այն պահին, երբ ռինգ դուրս եկավ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը շնորհավորելու Յեմլյանենկոյի հաղթանակը, դուրս էին բերում Մոնսոնին: Հենց նրան էլ ուղղված էին հանդիսատեսի սուլոցները»,- ընդգծեց Մոսկալևը:

Նա ավելացրեց, որ հանդիսատեսները ծափահարում էին Պուտինի ելույթին, ընդգծելով, որ լսել ու տեսել է դա անձամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---