Լույս է տեսել Տատրյանի և Աքչամի համատեղ «Դատը Ստամբուլում. Լսումներ Հայոց ցեղասպանության մասին» գիրքը

Լույս է տեսել Տատրյանի և Աքչամի համատեղ «Դատը Ստամբուլում. Լսումներ Հայոց ցեղասպանության մասին» գիրքը

PanARMENIAN.Net - Զորյան հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ լույս է տեսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հերթական աշխատանքը: «Դատարանը Ստամբուլում. Լսումներ Հայոց ցեղասպանության մասին» գիրքը նկարագրում է այս գործով տեղի ունեցած դատավարությունները, որոնք ավելի վաղ հրապարակվել են թուրքական թերթերում:

Գրքի հեղինակներ՝ հայազգի հայտնի պրոֆեսոր Վահագն Տատրյանը, ինչպես նաև թուրք պատմաբան, պրոֆեսոր Թաներ Աքչամը, ընթերցողին են ներկայցնում շուրջ 60 դատավարությունների սղագրություններ:

Տեղեկատվության հիմնական աղբյուրը պատմաբանների համար դարձավ Օսմանյան կայսրության Takvim-i Vekâyi կառավարական թերթը, ինչպես նաև 20 դարասկզբի ֆրանսալեզու հայկական Renaissance թերթը:

«Ըստ պրոֆեսոր Տատրյանի, այդ գիրքը երկու կարևոր դեր է կատարում՝ առաջինը, գիրքը հիմնված է միայն թուրքական իշխանությունների պաշտոնական տվյալների վրա, երկրորդը, առաջին անգամ գրքում առկա են թուրք պաշտոնյաների ցուցմունքները հայերի կոտորածի մասին, այլ ոչ պատմական տեղեկություններ կամ մեկնաբանություններ: «Սա կարող է հիմք ծառայել ցեղասպանությունն արդեն իրավաբանական տեսակետից հետազոտելու համար»,-ասել է Տատրյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---