Վլադիմիր Կարմիրշալյանն արգենտինացի պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացը

Վլադիմիր Կարմիրշալյանն արգենտինացի պատգամավորներին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացը

PanARMENIAN.Net - Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպում ունեցավ Արգենտինայի Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատում և Սենատում վերջերս ձևավորված Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբերի անդամների հետ: Հանդիպմանը ներկա էին Սենատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար, սենատոր Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն, Պատգամավորների պալատի արգենտինա-հայկական բարեկամական խմբի ղեկավար Ռիկարդո Մանսուրը, պատգամավորներ Միգել Անխել Բարրիոսը և Խոսե Արբոն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

ՀՀ դեսպանը շնորհավորեց արգենտինացի խորհրդարանականներին Հայաստանի հետ բարեկամական խմբերի ստեղծման կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ նրանց գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերի առավել զարգացմանն ու երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը:

Լիլիանա Նեգրե դե Ալոնսոն և Ռիկարդո Մանսուրն ընդգծեցին իրենց պատրաստակամությունն անելու ամեն հնարավորը արգենտինա-հայկական բարեկամության և համագործակցության խորացման համար և հույս հայտնեցին, որ մոտ ապագայում կկարողանան գործնական կապեր հաստատել իրենց հայ գործընկերների հետ:

Հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանի կողմից հանգամանորեն ներկայացվեց ԼՂՀ հիմնախնդիրը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---