GITI 2011 ՏՀՏ ոլորտի մրցանակաբաշխությունից հայկական պատվիրակությունը վերադարձել է չորս մրցանակով

GITI 2011 ՏՀՏ ոլորտի մրցանակաբաշխությունից հայկական պատվիրակությունը վերադարձել է չորս մրցանակով

PanARMENIAN.Net - Թբիլիսիում կայացած Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածաշրջանային 4-րդ կոնֆերանսի և մրցանակաբաշխության (GITI-2011) չորս անվանակարգերում լավագույնն են ճանաչվել Հայաստանի ընկերությունները: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

GITI-2011-ը նվիրված էր էլեկտրոնային կառավարման արդի զարգացումներին և հեռանկարներին, գործող համակարգերի արդյունավետության բարձրացմանը, կիբերանվտանգության ապահովման հարցերին:

Հայկական պատվիրակության կազմում ներառված էին Հայաստանի ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ՝ «ՍաութԹեք Քընսալտինգը», «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիսը», «Հայկական ծրագրերը», Xinect-ը և այլն: Բացի մասնավոր հատվածից ներառված էին նաև Հայաստանի պետական հատվածը ներկայացնող ՀՀ Կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի ներկայացուցիչները: Բուն մրցանակաբաշխությանը մասնակցում էին ընկերություններ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից: Մրցանակաբաշխությունն անցկացվում էր պետական և մասնավոր հատվածներում: Մասնավոր հատվածում լավագույն լուծումների համար 6 անվանակարգերից 3 նվաճեցին հայկական ընկերությունները: Դրանք են՝«Լավագույն համալիր գործարար լուծում» անվանակարգում` «ՍաութԹեք Քընսալտինգ», ընկերությունն իր «Sammit» համակարգով, «Տարվա լավագույն ծրագրային ապահովում» անվանակարգում` «Սի Էյջ Էս Վերիսել Սերվիս» ընկերությունը «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգով» և «Լավագույն B2B լուծում» անվանակարգում` «Հայկական ծրագրեր» ընկերությունը` «ՀԾ-Հաշվապահ-ՀԾ Բանկ-ՀԾ-ԻնտերնետԲանկ ինտեգրված համակարգերով»:

Դե իսկ պետական հատվածի լավագույն լուծումների բաժնում «Պետական գործակալությունների կողմից տրամադրվող ամենակիրառելի էլեկտրոնային ծառայությունը» անվանակարգում լավագույնը ճանաչվեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի «Հարկերի կառավարման ինտեգրացված «Հարկատու-3» համակարգը:

Հայկական պատվիրակությունն այս տարի ևս գլխավորում էր ԻՏՁՄ-ն, որը միջոցառման կայացմանն մեջ իր ներդրման համար արժանացավ հատուկ մրցանակի` «GITI Բացառիկ գործընկեր (GITI Distinguished Partner)» խորագրով:

Միջոցառման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ տարբեր երկրների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, ԻՏՁՄ միջնորդությամբ և USAID/RCI ծրագրի աջակցությամբ Հայաստանից 1 մասնակից կգործուղվի Բուլղարիայում գործող Եվրոպական ծրագրային ապահովման ինստիտուտի` դեկտեմբերին կայանալիք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի CMMI դասընթացներին մասնակցելու: Ինչպես նաև միջազգային գործընկերները կներգրավվեն նաև 2012 թվականի հունիսին Հայաստանում կայանալիք ԴիջիԹեք Բիզնես ֆորումին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---