Յոզեֆ Բլատեր. Ես բավականաչափ ներողություն եմ հայցել ռասիզմի վերաբերյալ իմ արտահայտությունների համար

Յոզեֆ Բլատեր. Ես բավականաչափ ներողություն եմ հայցել ռասիզմի վերաբերյալ իմ արտահայտությունների համար

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը գտնում է, որ ինքը բավականաչափ ներողություն է հայցել ռասիզմի վերաբերյալ իր արտահայտությունների համար, և այդ գործը կարելի է փակված համարել: Նա խոստովանել է, որ շատ է վհատվել այն բանից, թե որքան քննադատություն է թափվել իր գլխին վերջին ժամանակներս, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բացասական արձագանք էին առաջացրել Բլատերի մեկնաբանությունները անգլիական պրեմիեր լիգայում ռասիզմի հողի վրա վերջերս տեղ գտած սկանդալների վերաբերյալ: Մասնավորապես, ՖԻՖԱ-ի նախագահը հայտնել էր, որ չարժե դա խնդրի վերածել, քանի որ ռասիստական արտահայտությունները կարելի է բացատրել դաշտում կրքերի բորբոքմամբ: Ավելի ուշ Բլատերը նոր հայտարարություն էր արել, որով ակնարկել էր, որ իրեն սխալ են հասկացել, և որ ինքը հավատարիմ է ֆուտբոլում և հասարակության մեջ ռասիզմի ու խտրականության ցանկացած տեսակի դեմ պայքարին, սակայն այդ հայտարարությունն այլևս չդադարեցրեց քննադատության հոսքը: «Ես ներողություն եմ խնդրել, ավելին ասել չեմ կարող: Ռասիզմի հանդեպ որևէ հանդուրժողականություն լինել չի կարող»,- նոյեմբերի 23-ին հայտնել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---