Դավիթ Ջամալյանը կոչ է անում հայ իրավապաշտպաններին չմոռանալ անվտանգության մասին

Դավիթ Ջամալյանը կոչ է անում հայ իրավապաշտպաններին չմոռանալ անվտանգության մասին

PanARMENIAN.Net - Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կոչ է անում հայ իրավապաշտպաններին պետական մտածողություն որդեգրել և չմոռանալ անվտանգության մասին: Այս մասին նա ասել է, մեկնաբանելով PanARMENIAN.Net ի թղթակցին հայ իրավապաշտպաններից մեկի հայտարարությունը ՆԱՏՕ-ի սեմինարում այն մասին, թե «Հայաստանն ու Ադրբեջանը խախտում են Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը (ԵՍԶՈՒՊ):

Ըստ նրա, կան բաներ, որոնք դուրս են իրավապաշտպանի իրավասությունից և պատճառ են հանդիսանում նրանց հանդեպ կանխակալ վերաբերմունքի ու կասկածների: «Չեմ պատկերացնում, թե ինչ կապ կարող է ունենալ իրավապաշտպան գործունեությունը ազգային անվտանգությանն առնչվող հարցի հետ»,-ասել է նա:

Ջամալյանը նշել է, որ սխալ է այս հարցում հավասարության նշան դնելը Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Եթե դա ասեր եվրոպացի մի պաշտոնյա, դա արդարացի վրդովմունք կառաջացներ, սակայն, երբ դա անում է Հայաստանի քաղաքացին, հայազգի քաղաքացին, դա ուղղակի անբացատրելի է»,-ասել է նա:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---