Կոսովոյում վերսկսվել են բախումները ՆԱՏՕ-ի ուժերի հետ

PanARMENIAN.Net - Կոսովոյի հյուսիսում նոյեմբերի լույս 24-ի գիշերը վերսկսվեցին բախումները ՆԱՏՕ-ի զինվորականների ու սերբերի միջև: ՆԱՏՕ-ի զինծառայողներն արցունքաբեր գազ են կիրառել տեղաբնակ սերբերի խմբավորման դեմ, որոնք փորձում էին խանգարել իրենց կառուցած պատնեշների ապամոնտաժմանը, գրում է ՌԲԿ-ն:

Լարվածությունն այդ շրջանում պահպանվում է դեռ ամառվանից, երբ Կոսովոյի սերբերը թույլ չտվեցին, որ Կոսովոյի ոստիկանությունը զբաղեցնի հսկիչ անցակետը: Սերբերը բարիկադներ սարքեցին ճանապարհներին, որոնք փորձում են ապամոնտաժել այնտեղ գործուղված ՆԱՏՕ-ի խաղաղապահները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---