Մարկոս Պիզելին կրկնակի գոլի հեղինակ է դարձել Դոնեցկի «Մետալուրգի» կազմում

Մարկոս Պիզելին կրկնակի գոլի հեղինակ է դարձել Դոնեցկի «Մետալուրգի» կազմում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը» հանդիպել է «Վորսկլայի» հետ: Այդ խաղում թիմերը միասին 9 գոլ են խփել, որոնցից 6-ը իրացրել է «Մետալուրգը»: Դոնեցկի թիմի կազմում կրկնակի գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: «Մետալուրգը» հաղթել է 6:3 հաշվով և մրցաշարային աղյուսակում 26 միավորով բարձրացել է 6-րդ տեղը:

«Մետալուրգի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն նշել է, որ առաջին խաղակեսը հավասար ընթացք ունեցավ, թեև նրանք հաղթեցին 3:2 հաշվով: «Երկրորդ խաղակեսում մեր բախտը բերեց, որ հաջողվեց երկու արագ գոլ խփել: Մրցակիցը սկսեց բացվել և տարածություն առաջացավ: Մեր արագաշարժ ֆուտբոլիստները հմտորեն օգտվեցին իրենց հնարավորություններից, գոլային պահերի իրացումը ուրախացրեց: 7 հարվածից 6-ը մենք իրացրեցինք»,-մեջբերում է մարզչի խոսքերը ակումբի պաշտոնական կայքը:

Մինչ 2011թ. ավարտը «Մետալուրգը» ևս 2 խաղ կանցկացնի և գլխավոր մարզիչը գտնում է, որ նրանք վատ չեն պատրաստված: «Աստված տա, որ վերջին երկու խաղերի ժամանակ մենք լավ մարզավիճակում լինենք»:

Դեկտեմբերի 5-ին Դոնեցկի թիմի մրցակիցը կլինի Կիևի «Դինամոն», որը 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---