The Punch. Ավստրալիայի հայերը կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

The Punch. Ավստրալիայի հայերը կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ավստրալական The Punch թերթում լույս է տեսել ավստրալահայ Սասուն Գրիգորյանի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր հոդվածում Գրրգորյանը հայտարարում է, որ ժամանակն է, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ պատմության ամենամութ էջերից մեկը:

«Ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի ու Իսրայելի միջև մինչ օրս թույլ չեն տալիս իրական առաջընթացի հասնել այդ հարցում»,-գրել է նա:

Գրիգորյանի հոդվածում մեջբերվում են հայտնի իսրայելցի պատմաբան, Հոլոքոսթի և ցեղասպանության գծով մասնագետ Յաիր Օորոնի խոսքերը. «Յուրաքանչյուրը կհամաձայնվի, որ Իսրայելը իրավունք չունի շահարկելու Հոլոքոսթի թեման: Ավելին, նա իրավունք չունի շահարկելու այլ զոհերի հիշատակը: Եվ, այնուամենայնիվ, հենց դա է անում Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցում: Իսրայելն իր ավանդն է ներդնում Հայոց ցեղասպանության ժխտման գործում, այդպիսով իսկ շահակելով նաև Հոլոքոսթի հիշատակն ու ժառանգությունը»,-ասել է Օրոնը:

Իսրայելի Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը, որը գլխավորում է Ալեքս Միլլերը, դեկտեմբերի սկզբին կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---