Սերժ Սարգսյան. Հայաստանը հույս ունի նոր տրանսպորտային ուղիներ ստանալ դեպի Վրաստանի նավահանգիստներ

Սերժ Սարգսյան. Հայաստանը հույս ունի նոր տրանսպորտային ուղիներ ստանալ դեպի Վրաստանի նավահանգիստներ

PanARMENIAN.Net - Հայաստանը հույս ունի նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման արդյունքում նոր տրանսպորտային ուղիներ ստանալ դեպի Վրաստանի նավահանգիստները: Այդ մասին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հյուսիս-Հարավ նոր ավտոճանապարհի կառուցումը կմիավորի Երևանն ու Բաթումին, ինչը նոր խթան կդառնա մեր երկրների միջև ապրանքաշրջանառության զարգացման համար: Բոլոր բեռների 20% Հայաստան են հասնում Վրաստանով, և մեզ համար շատ կարևոր են նոր ճանապարհները, որոնք կմիավորեն մեզ Վրաստանի նավահանգիստների հետ»,- ասել է նա:

Հայաստանի նախագահը հույս է հայտնել, որ այդ մայրուղու շինարարությունը կիրականացվի մոտ ժամանակներս, ինչը Հայաստանին տնտեսապես ավելի արագ զարգանալու հնարավորություն կտա:

Սերժ Սարգսյանը հաստատել է Վրաստանի հետ էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի սինխրոնացման ուղղությամբ ավելի ակտիվ համագործակցելու Հայաստանի ցանկությունը:

Հայաստանի նախագահը նշել է, որ այսօր Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները «գագաթնակետում» են և ապագայում առավել կխորանան: «Այս տարի մեր երկրների միջև առևտուրն ավելացել է 20%-ով: Դա լավ է, բայց, իհարկե, բավարար չէ: Մենք պետք է մինչև վերջ օգտագործենք մեր հնարավորությունները»,- ասել է նա, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---