Ռումինիայում բացվել է հայ համայնքին նվիրված լուսանկարչական ցուցահանդես

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանն այցելել է Բակըու քաղաք, որը նույնանուն նահանգի վարչական կենտրոնն է: Նահանգային իշխանությունների հետ հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ սկիզբ առնող ապակենտրոնացված մակարդակով համագործակցության ընթացքը, որպես օրինակ բերելով մեկ ամիս առաջ ռումին մի խումբ քաղաքապետերի կատարած ճանաչողական այցը Հայաստան, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Նահանգի հանրային կառավարիչ Կատալին Դոչիուն եւ Նահանգային խորհրդի անդամ Կոնստանտին Բոգդան Սեթոն համամիտ էին, որ նման հորիզոնական կապերը նպաստում են տարածքների եւ համայնքների միջեւ տեղական ինքնակառավարման, մշակույթի, եւ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանը, տուրիզմի եւ տեղական արտադրության ոլորտներում համատեղ ծրագրերի խթանմանը:

Բակըուի Նահանգային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու շփումները եւ քայլեր ձեռնարկել Հայաստանի մարզերից մեկի հետ կապեր հաստատելու ուղղությամբ: Երեկոյան դեսպան Գասպարյանը ներկա է գտնվել Բակըուի Միհայիլ Ժորայի անվ. Ֆիլհարմոնիկ սրահում Կարպիս եւ Գաբրիել Դեդեյան եղբայրների ջազային համերգին, որը կազմակերպվել էր Նահանգային խորհրդի, Բակըուի քաղաքապետարանի, Ջորջե Ապոստու մշակութային կենտրոնի եւ Ռոմանահայոց միության տեղական մասնաճյուղի համագործակցությամբ:

Համերգից առաջ Միհայիլ Ժորայի անվ. Ֆիլհարմոնիկ թատրոնի նախասրահում բացվել էր ցուցահանդես, որին Բակըուի Հայոց միության նախագահ Վասիլե Հակոբի ջանքերով ներկայացված էին տեղի հայ համայնքի պատմության վերաբերյալ լուսանկարներ, հայկական ազգային տարազներ, հայերի մասին գրքեր եւ հանդեսներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---