Սիրանուշ Անդրիասյանը շախմատի «Ֆեմիդա» մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել

Սիրանուշ Անդրիասյանը շախմատի «Ֆեմիդա» մրցաշարում 3-րդ տեղն է զբաղեցրել

PanARMENIAN.Net -

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը մասնակցում են Հնդկաստանի Վիսակհապատնամ քաղաքում անցկացվող շախմատի խոշոր օփենին:

Առաջնության 8 տուրից հետո հայ շախմատիստներն ունեն 6-ական միավոր և կես միավորով են զիջում գրոսմայստեր Աբհիջիդ Գուպտային:

Խարկովում ավարտված «Ֆեմիդա» մրցաշարում Ալինա Բալայանը (Ռուսաստան) 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել 2-րդ տեղը: Իսկ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը 6,5 միավորով երրորդն է:

Առաջին մրցանակը 7,5 միավորով նվաճել է Իրինա Անդրենկոն (Ուկրաինա), հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---