Ռագիփ Զարաքոլուն բանտում քրդերեն է սովորում, գերմաներեն դասավանդում և Տոլստոյ կարդում

Ռագիփ Զարաքոլուն բանտում քրդերեն է սովորում, գերմաներեն դասավանդում և Տոլստոյ կարդում

PanARMENIAN.Net - Թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուն, որը ձերբակալվել է քրդական ՔԱԿ կուսակցության ահաբեկչական գործողություններին մասնակցելու կասկածանքով, զուր ժամանկ չի կորցնում և զբաղվում է ինքնակրթությամբ:

Թուրքական Hurriyet Daily News-ին հասցեագրված նամակում Զարաքոլուն գրում է, որ բանտում նրա հիմնական զբաղմունքը քրդերենի ուսումնասիրությունն է դարձել: «Ես պետք է սովորեմ քրդերեն լեզուն, քանի որ բանտախցում իմ հարևաններից ոմանք չեն խոսում թուրքերեն»,-ասել է նա:

Բացի այդ, իրավապաշտպանը գերմաներեն է դասավանդում կալանավորներին, իսկ «ազատ ժամանակ», ընթերցում է իր համար առանձնակի նշանակություն ունեցող Լև Տոլստոյի «Հարություն» գիրքը: «Ես վերընթերցում եմ այս ստեղծագործությունը, առաջին անգամ ես այն կարդացել եմ 40 տարի առաջ»,-գրում է նա:

Իրավապաշտպան, հասարակական գործիչ ու «Բելգե» հրատարակչության խմբագիր Ռագիփ Զարաքոլուն ձերբակալվել է թուրք իշխանությունների կողմից հոկտեմբերի վերջում հակաահաբեկչական գործողության շրջանակներում: Նա մեղադրվում է քրդական հակակառավարական կազմակերպություններին սատարելու համար:

Զարաքոլուն հայտնի է ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների իրավապաշտպան գործունեությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---