Դավիթ Ֆերեր. Մենք բոլորս էլ շատ ենք հոգնել, բայց սա եզրափակիչն է. սա մեզ համար վերջին ճիգն է

Դավիթ Ֆերեր. Մենք բոլորս էլ շատ ենք հոգնել, բայց սա եզրափակիչն է. սա մեզ համար վերջին ճիգն է

PanARMENIAN.Net - Իսպանացի թենիսիստ Դավիթ Ֆերերը Դևիսի գավաթի Իսպանիա- Արգենտինա եզրափակիչ խաղի նախօրեին նշեց, որ հոգնածությունը լարված սեզոնից հետո չպետք է անդրադառնա առաջիկա խաղի վրա:

«Մենք բոլորս էլ ֆիզիկապես հյուծված ենք, շատ հոգնած, բայց սա եզրափակիչն է, մեր վերջին ճիգը: Մենք շատ ենք ուզում հաղթել: Այո՛, նման ցանկություն առաջանում է ցանկացած մրցաշարից առաջ, սակայն Դևիսի գավաթը հատուկ մրցություն է: Սա շատ կարևոր առաջնություն է»,- Ֆերերին մեջբերում է gotennis.ru-ն:

Արգենտինայի և Իսպանիայի միջև եզրափակիչ հանդիպումը կկայանա Սևիլիայում դեկտեմբերի 2-4: Թիմերը հանդպել են նաև 2008 թվականին. այն ժամանակ հաղթանակ էին տարել իսպանացիները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---