Աղվերան ՏՀՏ ոլորտի առաջատարները կքննարկեն Էլեկտրոնային առևտրի խնդիրները Հայաստանում

Աղվերան ՏՀՏ ոլորտի առաջատարները կքննարկեն Էլեկտրոնային առևտրի խնդիրները Հայաստանում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-10-ը Աղվերան «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված էլեկտրոնային առևտրի և բիզնեսի առաջխաղացման ՏՀՏ միջոցներին: Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ)։

Միջոցառման ընթացքում քննարկվելու են էլեկտրոնային առևտրի ոլորտում առկա հարկային և մաքսային խնդիրները, վճարային և բանկային խնդիրները, անվտանգության, անձի էլեկտրոնային նույնականացման, առաքման հետ կապված խնդիրները, առկա կարգավորման դաշտում էլեկտրոնային առևտրի իրականացման մեխանիզմները և այլն:

Նախատեսվում է նաև միջոցառման անցկացման նախասրահում կազմակերպել թեմային նվիրված ՏՀՏ լուծումների ցուցադրություն:

Միջոցառման համակազմակերպիչն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, իսկ աջակիցը՝ Քաունթերփարթ ինթերնեշնլ հայաստանյան ներկայացուցչությունը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---