ԱՄՆ նախագահը կրկին կես տարով հետաձգել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ

ԱՄՆ նախագահը կրկին կես տարով հետաձգել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին կես տարով հետաձգել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ:

Ուրբաթ օրը պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված իր հուշագրում Սպիտակ տան ղեկավարը հիմնավորել է այն «ԱՄՆ ազգային անվտանգության շահերը պաշտպանելու անհրաժեշտությամբ»:

Դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին օրենքը հավանություն էր ստացել Կոնգրեսում դեռ 1995թ.: Սակայն, ձգտելով խուսափել քայլերից, որոնք կարող էին էլ ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում, այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը, օգտվելով իր առավելություններից, հետաձգում էր օրենքի իրագործումը:

Նույն քաղաքականությունն էր վարում Քլինթոնին փոխարինած հանրապետական Բուշ-կրտսերը՝ խախտելով իր նախընտրական խոստումը: Ներկայիս նախագահը ևս անհրաժեշտ է համարում ամեն կես տարին մեկ հետաձգել դեսպանատան տեղափոխումը: Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելյան հակամարտության առանցքային խնդիրներից է: Իսրայելցիները գրավել են քաղաքի արևելյան մասը 1967թ. և պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի «միասնական ու անբաժան» մասն է: Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արևելյան մասը դարձնել իրենց ապագա անկախ պետության մայրաքաղաքը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---