Մեկնարկել է Armnet 2011 կոնֆերանսը 3 դեկտեմբերի 2011 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Ասյօր առավոտյան մեկնարկեց Armnet 2011 միջազգային կոնֆերանսը, որի խորագիրն այս տարի նորագույն միտումներն են՝ ամպային տեխնոլոգիաները և շարժական ինտերնետը։ Armnet 2011-ի կազմակերպիչ SPMS ընկերության տնօրեն Հայկուհի Տաքսիլդարյանի խոսքով, Armnet 2011-ը ավելի հեշտ է եղել կազմակերպել, քան Armnet 2010-ը. «Ինձ համար ակնհայտ է փոփոխությունը՝ սկսած տարրական հարցերից և վերջարցած միջազգային փորձագետներրի հետ ձեռք բերված պայմանավորվածություններով: Այս տարի նրանք շատ ավելի հեշտ համաձայնվեցին մասնակցել Armnet-ին, քան նախորդ տարի: Բացի դրանից մեծացել են միջոցառման մասշտաբները: Մենք անցկացնում ենք նաև Start-up Weekend Yerevan նորարար գաղափար-նախագծերի մրցույթը»,-նշեց նա: Այսօր Armnet կոնֆերանսի ընթացքում շնորհանդեսներով հանդես կգան բանախոսներ մի շարք հայտնի և խոշոր ընկերություններից։ Նրանք են TechCrunch ՏՏ ոլոտի օնլայն մեդիայի հեղինակներից Ռոբին Ուոթերսը, Google ընկերության ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, Opera Software ընկերության հանրային կապերի մենեջեր Վլադիմիր Իսաևը, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ։ Armnet 2011 կոնֆերանսի հետ միաժամանակ ընթանում է նաև «Start-up Weekend Yerevan» նորարար գաղափար-նախագծերի մրցույթը, որին մասնակցում է 11 թիմ: Իսկ երեկոյան կկայանա Armnet Awards 2011 մրցանակաբաշխությունը, որի ընթացքում կհայտարարվեն հայկական ինտերնետի լավագույն կայքերը՝ 8 անվանակարգերում: Armnet նախագծի կազմակերպիչներն են SPMS, Orange Արմենիա ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ ասոցիացիան։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |