Թուրք քաղաքագետ. «Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը Թուրքիայի համար խնդիրներ է առաջացրել

PanARMENIAN.Net - Իշխող Արդարության և զարգացման կուսակցության «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունը Թուրքիայի համար խնդիրներ է առաջացրել: Այդ մասին Կոնյա քաղաքում հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Ֆարուկ Բալը, փոխանցում է Anadolu գործակալությունը:

«Թուրքական պետության ստեղծման օրից հրեական, հունական և հայկական լոբբիները գտնվել են երեք տարբեր ճակատներում: Մինչդեռ «հարևանների հետ ոչ մի խնդիր» քաղաքականության պատճառով այդ լոբբիները միավորվել և գործում են Թուրքիայի դեմ՝ վնասելով նրա արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է Ֆարուկը՝ միաժամանակ ավելացնելով, որ այդ քաղաքականության պատճառով բարեկամ երկրները վերածվել են թշնամիների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---