Վիլնյուսում Հայաստանի ԱԳ նախարարը կարող է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Վիլնյուսում Հայաստանի ԱԳ նախարարը կարող է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

PanARMENIAN.Net - Վիլնյուսում ԵԱՀԿ ԱԳ նախարարների Խորհրդի 18-րդ նիստի շրջանակում ծրագրված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

Դեկտեմբերի 6-7 ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն կհավաքի ԵԱՀԿ 56 երկրների, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի 12 երկրների ու մի շարք ասիական երկրների արտգործնախարարներին: Նիստին կմասնակցի Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

Նիստի շրջանակում սպասվում է կարևոր որոշումների ընդունում նոր մեդիաների, լրագրողների անվտանգության և էներգանվտանգության, կիբերսպառնալիքների և թմրամիջոցների տարածման դեմ պայքարի, ռազմական և անվտանգության ոլորտներում վստահության ամրապնդման ուղղությամբ միջոցների ձեռնարկման հարցերի վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---