Փորձագետ. Վիլնյուսում միջազգային հանրությունը Բաքվին հասկացրեց, որ ռազմական ճանապարհն անընդունելի է

Փորձագետ. Վիլնյուսում միջազգային հանրությունը Բաքվին հասկացրեց, որ ռազմական ճանապարհն անընդունելի է

PanARMENIAN.Net - Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ԱԳ նախարարությունների, ԱՄՆ պետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ արված հայտարարությունում, որն արվել էր Վիլնյուսում կայացած ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում, միջազգային հանրությունը հստակ հաղորդագրություն հղեց Ադրբեջանին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական եղանակով: Այդ մասին Երևանում կայացած մալմլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Երևանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը : Նրա խոսքով, այն, որ հայտարարությունում կողմերը համաձայնության են եկել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը այլ երկընտրանք չունի, նշանակում է, որ ադրբեջանական ղեկավարության ռազմատենչ հայտարարություններն ուղղված են միայն ներքին սպառողներին: Ընդ որում հայ փորձագետը նշել է, որ հայտարարությունում անհանգստացնող է հանդիսանում այն, որ դրանում առաջին անգամ խոսվում է ստատուս-քվոյի անընդունելիության մասին: Մարկարովը նաև նկատել է, որ առաջիկայում հակամարտության կարգավորման գործընթացում, ամենայն հավանականությամբ, նկատելի առաջընթաց չի լինի: Նա միևնույն ժամանակ նշել է, որ, ելնելով հայտարարությունից, կարելի է եզրակացնել, որ քայլեր կձեռնարկվեն կողմերի տեսակետները մոտեցնելու համար:

Անդրադառնալով նրան, արդյոք կարող է միջազգային հանրության կողմից հակամարտող կողմերի վրա գործադրվող ճնշումն ուժգնանալ, Ալեքսանդր Մարկարովն ասել է, որ դա քիչ հավանական է, քանի որ երկրներում արդեն ստեղծվում են նախընտրական ընկերություններ, իսկ միջազգային հանրությունը չի ցանկանա խոչընդոտել դրան:

Վիլնյուսում ընթացող ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները , Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Ժան Լեոնետին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մենք կողմ ենք արտահայտվում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շարունակմանը: Նաև անհրաժեշտ ենք համարում շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համար նոր մեխանիզմների ստեղծումը»:

Համանախագահները նաև հատուկ ուշադրություն են դարձրել պայմանավորվածությունների իրականցմաը, որոնք կնքվել են 2011թ Սոչիում ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում: Դրանք վերաբերում են Ադրբեջանի և ԼՂՀ ԶՈւ շփման գծից դիպուկահարների հեռացմանը և ռազմագերիների փոխանակմանը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---