Միխայիլ Գորբաչովն անազնիվ է համարում Պետդումայի ընտրությունները

Միխայիլ Գորբաչովն անազնիվ է համարում Պետդումայի ընտրությունները

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գոռբաչովն անազնիվ է համարում Պետդումայի ընտրությունները և կոչ է անում իշխանություններին նոր ընտրություններ կազմակերպել:

«Օրեցօր ավելի մեծ թվով ռուսաստանցիներ չեն հավատում, որ հրապարակված արդյունքներն ազնիվ են: Ըստ իս, հասարակական կարծիքի անտեսումը վարկաբեկում է իշխանություններին ու ապակայունացնում է իրավիճակը»,-ասել է ԽՍՀՄ նախկին նախագահը: «Ուստի, ես գտնում եմ, որ գործող իշխանությունը պետք է միայն մեկ որոշում կայացնի՝ չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքներն ու նորերը անցկացնի»,-հայտարարել է Գորբաչովը, հայտնում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---