Հանգստյան օրերին մի քանի ռուսական քաղաքներում ծրագրվում է բողոքի ակցիաների ալիք

PanARMENIAN.Net - Հանգստյան օրերին մի քանի ռուսական քաղաքներում ծրագրվում է բողոքի ակցիաների ալիք ուղղված Պետդումայի ընտրությունների արդյունքների կեղծման դեմ: Սոցիալական կայքերում և բլոգերում կազմվում են խմբեր, որոնց մասնակիցները քննարկում են հետագա ակցիաները:

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ընտրություններից դժգոհողները չորրորդ օրն է դուրս են գալիս փողոց: Ամենամասշտաբային հանրահավաքը, որը համաձայնեցվել է իշխանությունների հետ, տեղի է ունեցել երկուշաբթի՝ ընտրությունների հաջորդ օրը: Այդ ժամանակ Չիստիե Պրուդի, տարբեր գնահատականներով, եկել էր գրեթե 6000 մարդ:

Չորեքշաբթի չհամաձայնեցված ակցիայի բողոքողների թիվը «Տրիումֆալնայա» հրապարակում ավելի քիչ էր. Վերջին տվյալներով, Մոսկվայում չորեքշաբթի ձերբակալվել է մոտ 70 մարդ, իսկ Սանկտ Պետերբուրգում՝ մոտ 100 բողոքողներ:

Այս նյութի ստեղծման ժամանակ Facebook սոցկայքի միայն մեկ էջում եղել է դեկտեմբերի 10 Մոսկվայի Հեղափոխական հրապարակում հանրահավաքի գալու մասին 19 հազար մարդու մտադրություն:

Եվս 6000 հաստատել են իրենց ներկայությունը որպես «հավանական»: Ընդհանուր առմամաբ հրավեր է ուղարկվել մոտավորապես 80 000 մարդու:

Ռուսական «Վ կոնտակտե» ցանցում համապատասխան խմբում հավաքվել է ավելի քիչ մասնակից. Մայրաքաղաքում հանրահավաքի մասնակցել հաստատապես որոշել է ավելի քան 9 հազար մարդ, իրենց ներկայությունը չեն բացառել 12.5 հազար մարդ:

Դատելով սոցկայքերի էջերից, բացի Մոսկվայից, բողոքի ակցիաներ ծրագրվում է անցկացնել նաև Ռուսաստանի 37 քաղաքներում:

Չորեքշաբթի երեկոյան ռուսական բլոգերի ոլորտում սկսեցին հայտվել Հեղափոխական հրապարակի փակման մասին լուրեր. Փակումը, իբրև թե, պայմանավորված է շինարարական աշխատանքներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---