Զոհված զինվոր Տիգրան Օհանջանյանի մայրը վատացել է կառավարության շենքի առջև

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-ին կառավարության շենքի առջև, որտեղ ընթանում էր հերթական նիստը, բանակում զոհված զինվորների մայրերը կրկին դիմել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ պահանջելով քննել նրանց որդիների մահվան վերաբերյալ գործերը: Մասնավորապես, ըստ Տիգրան Օհանջանյանի մոր՝ Գոհար Սարգսյանի, քննչական էքսպերիմենտը ցույց տվեց, որ գործի վերաբերյալ եզրակացությունը կեղծ է: Այդ առնչությամբ նախարարն ասել է, որ պատրաստ է ընդունել զոհված զինվորների մայրերին:

Սակայն, Գոհար Սարգսյանը, հիշելով որդու լուսանկարները, որոնք կցված էին նրա գործին, վատ զգաց: Հավաքված մյուս ծնողները օգնություն ցույց տվեցին նրան, Շտապ օգնություն կանչեցին: Ծնողները պահանջում են պայմանագրեր կնքել նրանց որդիների հետ բանակ զորակոչվելիս, որպեսզի իշխանությունները պատասխանատվություն կրեն նրանց կյանքի համար: Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը իրավաբանների ու պաշտոնյաների հետ միասին այցելել է Կարճաղբյուրի զորամաս: Նա անձամբ է ներկա գտնվել 2007թ. այստեղ զոհված Տիգրան Օհանջանյանի գործի վերաբերյալ անցկացվող քննչական էքսպերիմենտին:

Ինչպես խոստացվել էր, այն անց է կացվել զոհվածի ծնողների ներկայությամբ: Քննությունը պետք է պատասխաներ այն հարցին, թե երբ է զինվորը մահացու վերքերը ստացել՝ զորամասից դուրս գալիս, թե մտնելիս: Իսկ տուժածի ներկայացուցիչները ցանկացել են ուսումնասիրել տեղանքը, որտեղ, ըստ քննության նյութերի, էլեկտրական հոսանքի հարված է ստացել Օհանջանյանը:

Ընդհանուր իրավասության դատարանը գործն ուղղել է լրացուցիչ հետաքննության, որի շրջանակներում ստեղծվել է փորձագետների մի խումբը, կազմված 11 հոգուց: Նոր հանձնաժողովը հաստատել է առաջինի եզրակացությունը, որը համարել էր, որ մահը վրա է հասել էլեկտրական հոսանքի հարվածից:

Տուժած կողմի ներկայացուցիչ Արթուր Սահակայնը նշել է, որ քննչական էքսպերիմենտը հաստատել է՝ նշված վայրում և նշված հանգամանքներում Տիգրան Օհանջանյանը չէր կարող մահացու վերքեր ստանալ, քանի որ այդ շրջանում այնտեղ էլեկտրական հոսանք չի եղել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---