Առանց անձի թույլտվության վերջինիս անձնական համակարգեր մուտք գործելը ՀՀ-ում համարվում է քրեորեն պատժերի կիբերհանցագործություն

Առանց անձի թույլտվության վերջինիս անձնական համակարգեր մուտք գործելը ՀՀ-ում համարվում է քրեորեն պատժերի կիբերհանցագործություն

PanARMENIAN.Net - Հայաստանում լայն տարածում ունեն համակարգչային տեղեկատվական համակարգեր առանց թույլտվության մուտք գործելու դեպքերը։ Այս մասին այսօր կայացած «Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» կոնֆերանսի ժամանակ նշել է ՀՀ սստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորում կատարվող հանցագործություններրի դեմ պայքարի բաժնից Անդրեյ Յաշչյանը իր Հայաստանում տարածված կիբերհանցագործությունների հանցատեսակների մասին զեկույցում։

«Խոսքը գնում է այլոց անձնական էլեկտրոնային փոստեր, սոցիալական ցանցեր և նման այլ համակարգեր մուտք գործելու մասին՝ առանց անձի թույլտվության՝ գաղտնաբառերին տիրանալով», -ասաց իր զեկույցում Անդրեյ Յաշչյանը։

Ըստ նրա, նման դեպքերում անվտանգ լինելու ամենակարևոր մեթոդներից են պրոֆիլակտիկ միջոցները, որոնց արդյունքում կբարձրանա քաղաքացիների զգոնությունը։ Անդրեյ Յաշչյանը խորհուրդ է տալիս գրագետ օգտվել համակարգչային համակարգերից, մշտապես ընտրել բարդ գաղտնաբառեր, թարմացնել դրանք հաճախակի, ուրիշների համակարգիչներից մուտք գործելուց սեփական էջերը ապաակտիվացնել գաղտնաբառը հիշելու ցուցիչը, մշտապես սեցմել ելքի կոճակը անձնական էջերից և ուշադիր գրել հասցեն, ուր պատրաստվում են մտնել։

«Լինում է մի տառի տարբերությունը կարող է խաբել։ Կարող է բացվել ձեր իմացած կայքի նույն տեսքով կայք, սակայն կեղծ կրկնօրինակ լինել»,-նշեց նա։

Անդրեյ Յաշչյանի խոսքով տարածված է նաև ապօրինիի ձեռնարկատիրությունը։

«Կան մարդիկ, ովքեր ձեռք են բերում համակարգչային տեխնիկա և սկսում են ծառայություններ մատուցել՝ առանց օրինական գործունեության»,-ասաց նա և հավելեց նաև զրպարտության դեպքերի տարածվածությունը։

«Շատ տարածված է զրպարտությունն ու վիրավորանքը հատկապես սոցիալական ցանցերում։ Նման դեպքերում պետք է քաղաքացիները դիմեն դատարան, որն էլ իր հերթին մեր բաժնին կդիմի պարզելու հանցագործի ինքնությունը, գտնվելու վայրը և այլն»,-ասաց Անդրեյ Յաշչյանը՝ եզրափակելով իր զեկույցը։

«Կիբերանվտանգությունը և կիբերհանցավորության վիճակը ՀՀ-ում» կոնֆերանսը դեռ շարունակվում է։ Ոլորտի մասնագետները քննարկելու են նաև հարցեր կապված բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ներկայիս վիճակի, ինտերնետ համացանցում երեխաների շահագործման դեմ մղվող պայքարի հետ և այլն։ Կոնֆերանսը կազմակերպել է ՀՀ ոստիկանությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---