«ԱրմենՏել» ընկերությունը զգալիորեն իջեցրել է մեծածախ ինտերնետի սակագները

«ԱրմենՏել» ընկերությունը զգալիորեն իջեցրել է մեծածախ ինտերնետի սակագները

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է մեծածախ ինտերնետի սակագների իջեցման մասին: Միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայության նոր սակագներից կարող են օգտվել տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման արտոնագիր ունեցող իրավաբանական անձինք, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:

Անժամկետ պայմանագիր կնքելու դեպքում մեկ մեգաբիթ երաշխավորված սիմետրիկ ինտերնետի ամսավճարը կազմում է 34800 դրամ, նախկին 90000 դրամի փոխարեն: 10 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի գնելու դեպքում 1 Մբ/վ արժեքը կկազմի 30000 դրամ: 100 Մբ/վ-ից բարձր թողունակությամբ կապուղի ձեռք բերելու դեպքում մեկ մեգաբիթի արժեքը կկազմի 27600դրամ: Գները ներկայացված են ԱԱՀ ներառյալ:

«Հանդիսանալով Հայաստանի կապի միասնական օպերատոր և շուկայի խոշոր խաղացող մեր ընկերությունը գիտակցում է իր պատասխանատվությունն երկրի կապի ոլորտի զարգացման գործընթացում: Համընթաց շարժվելով շուկայի զարգացմանը, մենք պատրաստ ենք առաջարկել տեղական մատակարարներին նոր բարձր մրցակցային սակագներ միջազգային TCP/IP տրաֆիկի տարանցիկ ծառայությանների համար», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---