Ռուսաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղի կարգավորումը

Ռուսաստանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ քննարկել է Ղարաբաղի կարգավորումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Ժակ Ֆորը, որը պետք է փոխարինի Ֆասիեին Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում:

Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համատեղ աշխատանքի հարցերը` հաշվի առնելով Վիլնյուսում դեկտեմբերի 6-7 կայացած ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---