ՀՀ մշակույթի նախարարության կայքը ճանաչվել է ամենաանբովանդակալիցը, անտրամաբանականն ու խառը

ՀՀ մշակույթի նախարարության կայքը ճանաչվել է ամենաանբովանդակալիցը, անտրամաբանականն ու խառը

PanARMENIAN.Net - Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և իրավաբան Օլգա Սաֆարյանը լրագրողներին մամլո ասուլիսում ներկայացրեցին 2011-ին կոմիտեի իրականացրած Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգի արդյունքները։ Մոնիտորինգի նպատակն էր գնահատել, թե որքանով թափանցիկ են աշխատում պետական մարմինները և որքանով տեղյակ պահում հանրությանը կարևոր լուրերի մասին։ Մոնիտորինգն անցկացվել է երկու փուլով. Առաջինը՝ փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը, 2-րդը՝ հուլիսի 1-ից հոկտեմբերի 15-ը։Մոնիտորինգի արդյունքում ուսումնասիրվել է 38 կայք՝ ըստ խմբերի։ 1-ին խմբում էին ՀՀ նախարարությունների և կառավարության առընթեր մարմինների կայքերը, 2-րդում՝ մարզային պետական կայքերը, 3-ում՝ ՀՀ նախագահի, ԱԺ, կառավարության, սահմանադրական դատարանի և դատախազության կայքերը։ Կայքերն ուսումնասիրվել են 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են (հասցե հեռախոսից մինչև բյուջե), մնացածը՝ տեխնիկական։

Մոնիտորինգի արդյունքում առավել շատ բարելավված թե՛ տեխնիկապես, թե՛ բովանդակության տեսանկյունից ճանաչվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը 52% թափանցիկության ցուցանիշով։ Իսկ ամենաբարդը, խճճվածն ու անհարմարը ՀՀ մշակույթի նախարարության կայքը՝ 19,62%-ով։

«1-ին փուլի արդյունքներում ամենահագեցածը բովանդակությամբ և տեխնիկապես ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության կայքն էր, սակայն 2-րդ փուլից հետո բոլոր կայքերում նկատվեցին զգալի բարելավումներ և առաջատարը փոխվեց։ 1-ին փուլից հետց մենք քննարկումներ և սեմինարներ ենք անցկացրել մարմինների ներկայացուցիչների հետ, առաջարկել ուսումնասիրել մեր չափորոշիչները։ 1-ին փուլում կային անգամ այնպիսի պետական մարմիններ, որոնք չունեին կայքեր»,-ասաց Աշոտ Մելիքյանը և հավելեց, որ չնայաց 2-րդ փուլից հետո գրանցված բարելավումներին՝ 100%-ով ոչ մի մարմնի կայք չի բարելավվել։

«Մշակույթի նախարարության կայքը բովանդակությամբ և տեխնիկապես թերի է, խառն է, ոչ տրամաբանական էջերով՝ մեկը մյուսին հաջորդող։ Կարող է մի քանի էջ իրար հետևից այցելես, բայց այդպես էլ չգտնես անհրաժեշտ ինֆորմացիան»,-նշեց Օլգա Սաֆարյանը։

Մարզպետարանների կայքերի ցուցակում 2-րդ փուլի արդյունքում առաջատարն է Կոտայքի մարզպետարանի կայքը՝ 36,94% թափանցիկության ցուցանիշով։

Դե իսկ խոսելով ՀՀ նախագահի, Ազգային Ժողովի, Կառավարության, Սահմանադրական դատարանի և դատախազության կայքերի մասին, Աշոտ Մելիքյանը ցավով նշեց, որ 2-րդ փուլում այս կայքերը ոչ թե բարեալավվել են, այլ վարկանիշային անկում ապրել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---