ԱրմենՏելը փոխել է իր սպասարկման սրահներից մեկի հասցեն

ԱրմենՏելը փոխել է իր սպասարկման սրահներից մեկի հասցեն

PanARMENIAN.Net - Ընդառաջ գնալով հաճախորդների ցանկությանը, ձգտելով սպասարկումը դարձնել ավելի հարմարավետ և որակյալ` «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է, որ Գարեգին Նժդեհ 5 հասցեում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակը տեղափոխվել է Բագրատունյաց 18 հասցե:

Բջջային և ֆիքսված կապի բաժանորդները, ինչպես նաև նրանք, ովքեր օգտվում են ընկերության կողմից առաջարկվող ինտերնետ ծառայություններից, կարող են դիմել վաճառքի և սպասարկման գրասենյակ ամենատարբեր հարցերով` միացում ցանցին կամ որևէ սակագնային փաթեթին, հեռախոսանգերի վերծանում և այլն:

Այժմ Հայաստանում գործում է Beeline 84 վաճառքի և սպասարկման գրասենյակ, որից 24-ը Երևանում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---