2016 թ պատանեկան Օլիմպիական խաղերը կանցկացվեն Լիլեհամերում

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Լոզանում կայացած միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի նիստում որոշվեց 2016թ. ձմեռային օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերն անցկացնել Նորվեգիայի Լիլեհամերում: Այնտեղ են կայացել 1994թ.ձմեռային օլիմպիական խաղերը: 15-18 տարեկան շուրջ հազար մասնակիցներ կմրցեն ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերում:

ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն և Նորվեգիայի ԱՕԿ-ի նախագահ Բերե Ռոգնլյենը գոհ են Լիլեհամերի ընտրության համար և վստահ են,որ պատանեկան խաղերը կհարստացնեն մասնակիցների մրցափորձը և նրանք ավելի բարձր արդյունքներ ցույց կտան հետագայում` միջազգային պաշտոնական խոշոր մրցաշարերում, փոխանցում է ԱՕԿԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք,որ ձմեռային պատանեկան առաջին օլիմպիական խաղերը կանցկացվեն Ինսբրուկում` 2012թ. հունվարի 13-22-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---