ՀԿԺՀ-ն զգուշացրել է Հարավային Կորեային սահմանի մոտ Սուրբ ծննդյան տոնակատարության հետևանքների մասին

PanARMENIAN.Net - ՀԿԺՀ-ն զգուշացրել է Հարավային Կորեային սահմանի մոտ Սուրբ ծննդյան տոնակատարության անկանխատեսելի հետևանքների մասին, եթե սահմանի մոտ գտնվող մետաղյա աշտարակի լույսերը վառվեն: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, ՀԿԺՀ կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ Սեուլի նման քայլը հոգեբանական պատերազմի ակտ կհանդիսանա:

Մինչ 2003թ. Հարավային Կորեան միացնում էր տոնական լուսավորությունը այդ կառույցի վրա, սակայն հյուսիսային հարևանի հետ հարաբերությունների ջերմացումից հետո հրաժարվեց դրանից: Սակայն, անցյալ տարի Սուրբ ծննդյան լուսավորությունը միացվեց այն բանից հետո, երբ երկու Կորեաների միջև հարաբերությունները կրկին սրվեցին:

Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Սեուլը թույլ է տվել քրիստոնեական կազմակերպություններին այս տարի սահմանին ևս 2 արհեստական տոնածառ դնել: Ըստ նրա, այդ աշտարակները կտեղադրվեն սահմանային գծի արևմտյան, կենտրոնական ու արևելյան հատվածներում, այնտեղ կձեռնարկվեն անվտանգության լրացուցիչ միջոցներ:

Փհենյանը բազմիցս է մեղադրել Սեուլին նրանում, որ նա փորձում է քրիստոնեություն տարածել այդ աթեիստական պետության տարածքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---