Լևոն Արոնյանը London Chess Classic մրցաշարում կիսել է 5-6 տեղերը 9 միավորով

Լևոն Արոնյանը London Chess Classic մրցաշարում կիսել է 5-6 տեղերը 9 միավորով

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը London Chess Classic մրցաշարում կիսել է 5-6 տեղերը 9 միավորով: Նույնքան միավոր է վաստակել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան): Մրցաշարի հաղթող է դարձել ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, որը վերջին տուրում միավորները կիսեց Արոնյանի հետ: Կրամնիկը վաստակել է 16 միավոր:

Մրցաշարի երկրորդ մրցանակակիր է դարձել Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), որը միակն իր օգտին ավարտեց պարտիան 9-րդ տուրում: Նա հաղթեց անգլիացի Մայքլ Ադամսին: 3-րդ տեղում Մագնուս Կարլսենն է (Նորվեգիա) 14 միավորով:

Չորրորդը Լյուկ Մաքշինն է (Անգլիա) 13 միավորով, 7-9-րդ տեղերը զբաղեցրել են անգլիացի շախմատիստներ Նայջել Շորթը, Դևիդ Հոուելն ու Մայքլ Ադամսը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---