ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆ 3 դեկտեմբերի 2003 - 23:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր բելգիական Մոնս քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Եվրոպայում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի հրամանատար Ջեյմս Ջոնսի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, սա պատմության մեջ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին այցն է ՆԱՏՕ-ի Գործողությունների գերագույն հրամանատարության շտաբ: Կողմերը քննարկել են «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի 2003 թվականի համագործակցության արդյունքները: Քննարկվել են նաեւ Կոսովոյում խաղաղապահ գործողությանը հայկական ստորաբաժանման մասնակցության հետ կապված հարցեր: Հայ նախարարին ներկայացրել են Բալկաններում եւ Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի գործողությունները: Ս.Սարգսյանը այցելել է նաեւ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի համադրման կենտրոնը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արկադի Ղուկասյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազի միջնորդությանը Լրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Հաղորդումը ստացվել է բժշկական կենտրոնից Բագրատ սրբազան․ Միայն Le Monde–ին եմ տվել հարցազրույց՝ մնացած բոլորին խնդրելով, որ սպասեն Սրբազանը նաև հայտարարել է, որ հարկ եղած դեպքում կհրաժարվի Կանադայի քաղաքացիությունից Ադրբեջանը ոչնչացրել է Արցախյան և Հայրենական պատերազմների զոհերի հիշատակի հուշարձանը Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին |