Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ քրեական գործով վարույթը կարճվել է

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի դեմ քրեական գործով վարույթը կարճվել է

PanARMENIAN.Net - Ավարտվել է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի սրճարանում իր և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև 2011թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի կապացությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծ) հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքը:

Մամլո ծառայությունը նշում է, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ տևական ժամանակ Ս.Խաչատրյանի և Ս.Համբարձումյանի միջև ձևավորվել են անբարյացակամ հարաբերություններ: «Արմենիա-Մարիոթ» սրճարանում նշված անձանց միջև 2011թ. նոյեմբերի 14-ին ծագած վեճի ընթացքում մարզպետը մեկ անգամ ձեռքով հարվածել է (ապտակել) Ս.Համբարձումյանին:

Նշված հանգամանքը հիմնավորվել է նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով, այդ թվում` ականատես վկաների ցուցմունքներով, միջադեպի տեսագրությամբ, ինչն առգրավվել և կցվել է քրեական գործին:

Ս.Համբարձումյանի ցուցմունքի համաձայն` Ս.Խաչատրյանի ապտակից մարմնական վնասվածքներ չի ստացել և հրաժարվել է դատաբժշկի ուղեգրից, իսկ Ս. Խաչատրյանն իր ցուցմունքում հայտնել է, որ զղջում է կատարածի համար:

Տվյալ պարագայում վերը հիշատակված արարքն իր մեջ չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը կազմող գործողություն, այն է` ծեծի հատկանիշներ` իր եզակիության և նվազ կարևորության պատճառով, քանի որ քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա 2011թ.դեկտեմբերի 12-ին որոշում է կայացվել քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Օրենքով սահմանված կարգով` կողմերը որոշման մասին տեղյակ են պահվել` միաժամանակ պարզաբանելով որոշումը բողոքարկելու իրավական հիմքերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---