Ամենայն հավանականությամբ Զավեն Բոյադյանը ԲԱՏԷ-ի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր

Ամենայն հավանականությամբ Զավեն Բոյադյանը ԲԱՏԷ-ի հետ կկնքի երեք տարվա պայմանագիր

PanARMENIAN.Net - «Իմպուլսի» ֆուտբոլիստ Զավեն Բոյադյանի ներկայացուցիչ Կարեն Մուրադյանն ասել է, որ ԲԱՏԷ-ն խաղացողի ձեռքբերման համար բանակցություններ է տանում:

«Գլխավոր հարցը տրանսֆերի գումարն է: Հուսով եմ, որ ամեն ինչ հաջող կանցնի: Օրերս ամեն ինչ կորոշվի: Բադոյանը ԲԱՏԷ-ի հետ կկնքի 3 տարվա պայմանագիր», Մուրադյանի խոսքը փոխանցում է goals.by-ն:

Իսկ Բելառուսի առաջնության կիսապաշտպան Ռենան Բրեսսանը հույս է հայտնել, որ հայ կիսապաշտպանը կուժեղացնի ԲԱՏԷ-ն: Հայաստանի Բարձրագույն լիգայում 22-ամյա Բադոյանը ելույթ է ունեցել «Կիլիկա» և «Գանձասար» ակումբներում: 2010թ Բադոյանը սկսել է հանդես գալ Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ 2011թ օգոստոսի10 ազգային հավաքականում առաջին անգամ հանդես է եկել Լիտվայի հետ խաղում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---