Ֆլորենցիայում գնդակահարել են աֆրիկացի փողոցային առևտրականների՝ երկուսը սպանվել են

Ֆլորենցիայում գնդակահարել են աֆրիկացի փողոցային առևտրականների՝ երկուսը սպանվել են

PanARMENIAN.Net - Ֆլորենցիայի կենտրոնում 50-ամյա իտալացի Ջանլուկա Կասսերին կրակ է բացել աֆրիկացի փողոցային առևտրականների վրա՝ սպանելով երկուսին և վիրավորելով երեքին: Ինչպես հայտնում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, սկզբում նա կրակել է Դալմացիայի հրապարակում, որտեղ սպանել է երկու սենեգալցի առևտրականների և վիրավորել է երրորդին: Այնուհետև տեղափոխվել է Սան Լոռենցո հրապարակ, որտեղ վիրավորել է ևս երկու հոգու: Ավելի ուշ Կասսերին մեռած է հայտնաբերվել ստորգետնյա ավտոտնակում, որտեղ ինքնսպան է եղել:

Իտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն դատապարտել է «այդ կույր ատելության բռնկումը» և կոչ է արել իշխանություններին ու հանրությանը «հենց սաղմնային վիճակում ճնշել անհանդուրժողականության ցանկացած դրսևորում»:

Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցին այս սպանություններն անվանել է միայնակ խելագարի ու ռասիստի արարք՝ հավելելով, որ նման վարքագիծը բնորոշ չէ քաղաքի բնակիչներին և խորապես ցնցել է նրանց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---