Դավիթ Նալբանդյանը Copa Peugeot մրցաշարի առաջին հանդիպումը կանցկացնի Խուան Կառլոս Ֆերերոյի հետ

Դավիթ Նալբանդյանը Copa Peugeot մրցաշարի առաջին հանդիպումը կանցկացնի Խուան Կառլոս Ֆերերոյի հետ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին Բուենոս Այրեսում մեկնարկում է թենիսի ավանդական Copa Peugeot մրցաշարը, որն արդեն 8-րդ անգամ է անցնում:

Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս մրցաշարին կմասնակցեն 6 թենիսիստներ: Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ մրցաշարի վիճակահանությունը, որոշվեցին խմբերը:

Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը կխաղա B խմբում: Նրա մրցակիցները կլինեն Խուան Կառլոս Ֆերերոն (Իսպանիա) և Մարկոս Բաղդադիսը (Հունաստան):

A խմբում են հայտնվել Գաել Մոմֆիսը Ֆրանսիայից, Էդուարդո Շվանկը Արգենտինայից և Ֆերնանդո Գոնսալեսը Չիլիից: Նալբանդյանի առաջին հանդիպումը կլինի Ֆերերոյի հետ: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---