Երևանում կանցկացվի սեմինար տեղեկատվության ոլորտում ինտերնետ մարքեթինգային լուծումների մասին

Երևանում կանցկացվի սեմինար տեղեկատվության ոլորտում ինտերնետ մարքեթինգային լուծումների մասին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 20-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնում կկայանա սեմինար «Ինտերնետ մարքեթինգային լուծումների կիրառումը տեղեկատվության ոլորտում» խորագրով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Այն նպատակն ունի աջակցել կազմակերպություններին ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցության գործիքներով՝ շահառուների հետ հեշտ հաղորդակցվելու, նրանց շրջանում տեղեկատվության տարածման, նոր օգտվողներ ներգրավելու և կազմակերպության գործունեությունը նոր մակարդակի հասցնելու համար:

Ելույթով հանդես կգա «INSIGHT» Ինտերնետ մարքեթինգային ընկերության տնօրեն Հայկ Ղազարյանը, որը կներկայացնի հատուկ մարքեթինգային և տեխնիկական լուծումներ գրադարանների, տեղեկատվական ոլորտի և այլ շահագրգիռ կազմակերպությունների համար:

Մարքեթինգային գործիքների կիրառման իրենց փորձը կներկայացնեն ԱՄՆ դեսպանության Տեղեկատվական կենտրոնի տնօրեն` Ներսես Հայրապետյանը և Հայաստանի Ամերիկյան համալսարանի գրադարանի ներկայացուցիչ` Անի Մինասյանը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---