Կիմ Չեն Իրի մահը կհանգեցնի՞ նոր պատերազմի Կորեաների միջև

Կիմ Չեն Իրի մահը կհանգեցնի՞ նոր պատերազմի Կորեաների միջև

PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը մահացել է շաբաթ օրը «ֆիզիկական և մտավոր գերհոգնածությունից» 69 տարեկան հասակում, հաղորդում է BBC-ն:

Կիմ Չեն Իրը մահացել է գնացքում` երկրի մայրաքաղաք Պխենյանի սահմաններից դուրս շրջան այցելության ժամանակ:

Առաջնորդի մահվան լուրից հետո ԿԺԴՀ-ն, իշխանությունները Սեուլում` Հարավային Կորեայի մայրաքաղաքում, հայտարարել են այն մասին, որ հարավկորեական զորքերը բարձր պատրաստականության են բերվել: Հարավային Կորեայի Անվտանգության ազգային խորհուրդը պատրաստվում է շտապ նիստի:

Կիմ Չեն Իրը ԿԺԴՀ-ն գլխավորել է 1994 թվականից` իշխանությունը ժառանգելով իր հորից` Կիմ Իր Սենից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---