Հիլարի Քլինթոնը կոչ է արել ԿԱԴՀ-ին Կիմ Չեն Իրի մահից հետո շարժվել «խաղաղության ճանապարհով»

Հիլարի Քլինթոնը կոչ է արել ԿԱԴՀ-ին Կիմ Չեն Իրի մահից հետո շարժվել  «խաղաղության ճանապարհով»

PanARMENIAN.Net - ԱՄՆ հույս ունի, որ Հյուսիսային Կորեան իր առաջնորդ Կիմ Չեն Իրի մահից հետո կշարժվի «խաղաղության ճանապարհով»: Ինչպես հաղորդում է Բի-բի-սիի ռուսական ծառայությունը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա նաև ԿԱԴՀ համաշխարհային հանրության հետ համագործակցության և հարևանների հետ հարաբերությունների բարելավման կոչ է արել:

Քլինթոնի խոսքով, ԱՄՆ պատրաստ է օգնել Հյուսիսային Կորեայի ժողովրդին` Կորեական թերակղզու վրա անվտանգ գոտու ստեղծման հարցում: «Մենք հույս ունենք, որ ԿԱԴՀ նոր ղեկավարությունը իր երկիրը տանելու է խաղաղության ճանապարհով` իրականացնելով Հյուսիսային Կորեայի պարտականությունները, բարելավելով հարաբերությունները հարևանների հետ և հարգելով սեփական ժողովրդի իրավունքները»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---