ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴԵՑՆՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵՎԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔ ՆԱԽԱՐԱՐԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարեւոր է տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանն է հաղորդել Թուրքիայի ազգային կրթության նախարար Հուսեյն Չելիքը: Նրա խոսքերով, այդ հակամարտությունը բարդեցնում է Հայաստանի հետ Թուրքիայի երկխոսությունը: «Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք այդ երկրի հետ, փակ են ցամաքային սահմանները: Մենք կարող էինք հիանալի առեւտրային հարաբերություններ ունենալ, սակայն, ցավոք, այդ հակամարտության պատճառով դրանք բացակայում են»,-ասել է թուրք նախարարը: Միեւնույն ժամանակ նա ցանկություն է հայտնել, որպեսզի այդ խնդիրը լուծվի որքան հնարավոր է շուտ, եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատվեն «մեր հարեւան` Հայաստանի հետ»: «Թուրքիան արել է եւ շարունակում է անել ամեն ինչ այդ խնդրի հանգուցալուծմանը նպաստելու համար: Հարցի կարգավորման գործում շատ մեծ դեր ունի նաեւ Ռուսաստանը, որը սերտ կապերի մեջ է Հայաստանի հետ»,- նշել է Հուսեյն Չելիքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---