Արծվիկ Մինասյանը ընտրությունների համար գլխավոր սպառնալիք է համարում երկրում աղքատների քանակը

Արծվիկ Մինասյանը ընտրությունների համար գլխավոր սպառնալիք է համարում երկրում աղքատների քանակը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով, Հայաստանում ազնիվ և արդար ընտրությունների անցկացման գլխավոր սպառնալիքը երկրում աղքատների թիվն է: «Հիմնական խնդիրն այն սոցբազայում է, որի հետ մենք գնում ենք ընտրությունների»,-Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նա: Մինասյանի խոսքով, հաշվի առնելով երկրում առկա աղքատների թիվը, ոչ միայն միամիտ է խոսել ազնիվ և արդար ընտրությունների անցկացման մասին, այլ նաև դա կարելի է համարել դեմագոգիա:

ՀՅԴ անդամը քննադատել է նոր ընտրական օրենսգիրքը` հայտարարելով, որ այնտեղ հաշվի չեն առնվել ընդդիմության հիմնական առաջարկները: Մինասյանը նշել է նաև, որ ընտրական օրենսդրության բարելավման համար պայքարում Դաշնակցությունը այլ ընդդիմադիր ուժերի, մասնավորապես` ՀԱԿ-ի կողմից չի ստացել արժանի աջակցություն:

Մինասյանն առաջարկել է իշխանություններին ընտրությունների օրը իր հաշվին բոլոր ընտրատեղամասերում իրականացնել տեսանկարահանումներ, ինչպես նաև արգելել նախընտրական «բարեգործությունը» և ընտրությունների օրը անմիջական միջամտությունը: Նա նաև անթույլատրելի է համարել կոալիցիոն ուժերի կողմից իրականացվող ագիտացիոն քարոզարշավը, որը ֆինանսավորվում է պետբյուջեից` վարչական ռեսուրսի օգնությամբ:

Նա նաև պատասխանել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի աղքատության վերաբերյալ այն դիտողությանը, որ Դաշնակցությունը ևս ժամանակին մտնում էր կոալիցիայի մեջ, և նրա ներկայացուցիչների գլխավորած նախարարություններում ամեն ինչ չէ, որ կարգին էր: Մինասյանը նկատել է, որ Դաշնակցության`կոալիցիայում գտնվելու ժամանակահատվածում, երկրում աղքատության մակարդակը կազմել է 26% ներկայիս 54% փոխարեն:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---