Ուկրաինահայ համայնքի գործունեության հիմնական ուղղություններից է եկեղեցիների կառուցումը Կիևում ու Դոնեցկում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը դեկտեմբերի 16-ին միության խորհրդաժողովում հայտարարել է, որ հայ համայնքի գործունեության հիմնական ուղղություններից է եկեղեցիների կառուցումը Կիևում և Դոնեցկում: Ըստ նրա, հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգևոր կենտրոն է, այն կատարում է նաև մշակութային կենտրոնի դեր:

«Եկեղեցիների կառուցումը թույլ կտա իրականացնել հայ համայնքի հիմնական նպատակներից մեկը՝ համակողմանի բացահայտել Ուկրաինայի ժողովրդի համար հայ մշակույթը»,-ասել է Շատվորյանը

«Փոխադարձ հարգանքն անհնար է առանց փոխադարձ ըմբռնման: Իսկ լավագույն ուղին մշակութային փոխանակումն է: Հայերը դարերով ապրում են Ուկրաինայում և բարի դրացիներ են Ուկրաինայում բնակվող բոլոր ժողովրդների համար: Պետք չէ բավարարվել ձեռք բերածով, բարի անունն ու վարկը պետք է ամրապնդել»,-հայտարարել է Ուկրաինայի հայերի միության ղեկավարը, հաղորդում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---