Ճապոնիան զգուշացնում է ԱՄՆ-ին. Տոկիոն չի հրաժարվի իրանական նավթի ներկրումից

PanARMENIAN.Net - Ճապոնիան չի հրաժարվի իրանական նավթի ներկրումից: Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիտիրո Գեմբան: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ զրույցում Գեմբան նշել է, որ հում նավթի ներկրման դադարեցումն Իրանից սպառնալիքի տակ կդնի համաշխարհային տնտեսությունը, հայտնում է PressTV-ին:

«Իրանից նավթի ներկրման արգելքը զգալի ազդեցություն կունենա Ճապոնիայի տնտեսության վրա»,-նշել է Գեմբան: Ճապոնիայի ԱԳ նախարարը բացասական վերաբերմունք է հայտնել Իրանի ԿԲ դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---